ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին
21:14 - 14 ապրիլի, 2021

ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին

Ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ընդունել է Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին:

Ողջույնի խոսքում ԱԳ փոխնախարարն ընդգծել է նման հանդիպումների անցկացման կարևորությունը, որոնք խթանում են Հայաստանի և Արցախի պետական կառույցների միջև սերտ համագործակցությունը և պարբերական փոխշփումները:

Հանդիպման ընթացքում ներկաները մտքեր են փոխանակել թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո առաջացած  հումանիտար իրադրության, արցախահայության առջև ծառացած խնդիրների, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունների չկատարման, միջազգային հանրության արձագանքի և մի շարք այլ հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել