Լավրովն ու Լինդեն քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը |armenpress.am|
19:52 - 14 ապրիլի, 2021

Լավրովն ու Լինդեն քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը:

Հաղորդագրությունում ասված է, որ ռուսական կողմը մտահոգություն է հայտնել հակամարտության էսկալացիայի կապակցությամբ:

«Ընդգծվել է Մոսկվայի հետաքրքրվածությունը՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հարցում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել