Հակաճգնաժամային 23-րդ միջոցառման շահառու 1375 տնտեսվարող ստացել է մոտ 4.7 մլրդ դրամ. ՊԵԿ
18:13 - 14 ապրիլի, 2021

Հակաճգնաժամային 23-րդ միջոցառման շահառու 1375 տնտեսվարող ստացել է մոտ 4.7 մլրդ դրամ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում գործունեություն իրականացնող սուբյեկտներին 8 ամիս շարունակ վճարվում են աջակցության գումարներ: 

Կոմիտեն ամբողջությամբ գնահատել է տնտեսվարող սուբյեկտների` ՀՀ Կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի թիվ 1358-Լ որոշման պայմաններին բավարարելու հանգամանքը: Արդյունքում՝ 2021 թ. ապրիլի 14-ի դրությամբ միջոցառման շահառու համարված 1375 տնտեսվարող սուբյեկտի վճարվել է ընդհանուր առմամբ շուրջ 4.7 մլրդ դրամ` 2020 թ. հուլիսից մինչև 2021 թ. փետրվար ամիսների համար:

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ 2021 թվականի մարտ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարների ամսական հաշվարկների տվյալներով (որի ներկայացման վերջնաժամկետը դեռևս ավարտված չէ) միջոցառման շահառու հանդիսացող սուբյեկտներին աջակցությունը կհաշվարկվի և կվճարվի նշված որոշմամբ սահմանված ժամկետում` 2021 թվականի մայիսի սկզբին:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել