Կդիտարկենք ԱԽ նիստի ձայնագրության՝ Օնիկ Գասպարյանի հայտարարության հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հարցը․ Նիկոլ Փաշինյան
17:46 - 14 ապրիլի, 2021

Կդիտարկենք ԱԽ նիստի ձայնագրության՝ Օնիկ Գասպարյանի հայտարարության հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

Օնիկ Գասպարյանը ինքն է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցների մասին։ Ես բառացի գիտեմ, թե նա ինչ է խոսել, Սերժ Սարգսյանը ինչ է ասել։ Ես գիտեմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից։ Ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանի՝ պետական հեղաշրաջման փորձի շրջանում Օնիկ Գասպարյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Այդ հանդիպումը եղել է նախագահ Արմեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո, Օնիկ Գասպարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ի պատասխան «Լուսավոր Հայասատան» խմբակցության ղերկավար Էդմոն Մարուքյանի  հարցի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

 Մարուքյանը հիշեցրեց, որ մարտի մեկի հանրահավաքի ժամանակ վարչապետը  ասել է, որ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է հայտարարություն գրել և ստորագրել։ Մարուքյանը պահանջել է ապացույցներ ներկայացնել, քանի որ հայտարարությունը եղել է հրապարակային, ապա ապացույցներ նույնպես պետք է լինեն։ 

«Ապացույցներ չհրապարակվեցին, նշանակում է, որ մարդուն հանիրավի մեղադրանքներ ներկայացվեցին։ Այսօր Աժ ամբիոնից հղում կատարեցիք Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությանը և ասացիք, որ նման հայտարարություն չի արել, ընդհակառակը՝ հակառակ հայտարարութուն է արել, դրանից հետո Օնիկ Գասպարյանն էլ հայտնեց, որ իրականությանը չի համապատասխանում Ձեր ասածները և դուք կեղծում եք Անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունները։ Հիմա ինչպե՞ս հասկանանք, ով է ճիշտ և սխալ, և ինչքան է շարունակվելու առանց ապացույցների մարդկանց մեղադրելու գործընացը։ Կա ապացույց, ուրեմն հրապարակեք ԱԽ նիստի այդ հատվածի ձայնագրությունը։ Նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանը հայտնել է, որ նման հայտարարություն է արել, 2021 թվականի ապրիլի 15-ին Դուք ասում եք չի արել,այսքան ամիսների ընթացքում ինչո՞ւ չէիք հերքում»։ 

Վարչապետը պատասխանեց, նշելով, որ Մարուքյանի առաջ քաշած տարբերակը լավ առաջարկ է և իրենք կդիտարկեն ԱԽ նիստի ձայնագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հարցը։

«Այն ինչ ես մեջբերեցի կարող եք համարել գրեթե բառացի մեջբերում ՝ ԱԽ երկու նիստերում տեղի ունեցած Օնիկ Գասպարյանի ելույթներից։ Դրանք գաղտնի, փաստաթղթերով ավելի մանրամասն արձանագրված են և իմ այսօրվա ասվածները ապացուցելի են։ Ես կհանձնարարեմ, որ վաղը Ձեզ հրավիրեն կառավարություն, որպեսզի ծանոթանաք բոլոր փաստաթղթերի հետ»,- պատասխանեց վարչապետը։

Մարուքյանը հակադարձեց, թե իր տեղեկություններով Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանն է հանձնարարել Օնիկ Գասպարյանին՝ հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր գալիս են դեպի կառավարության, ԱԺ շենքերի վրա, նաև քաղաքական ուժերի հետ։ Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը հանդիպել էր նաև Մարուքյանի հետ։  

«Ես գիտեմ, թե ում հետ հանդիպելու թույլտվություն է ստացել Օնիկ Գասպարյանը, ում դեպքում չի ստացել։ Բոլոր բարձրաստիճան զինվորական իրավունք ունեն քաղաքական շփումներ ունենալ միայն իմ թույլտվության պարագայում։ Ես այդ ամենը տարբերում եմ», -եզրափակեց վարչապետը։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել