ՀՀ-ն պատրաստ է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. Արա Այվազյան |armtimes.com|
17:15 - 14 ապրիլի, 2021

ՀՀ-ն պատրաստ է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. Արա Այվազյան |armtimes.com|

armtimes.com: Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլ»-ի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը արտաքին գործերի նախարար Արա Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությունը, թե պատրաստ են միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսության վերականգնման համար:

Նախարարը նշեց, որ ՀՀ-ի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է. «Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի կարգավիճակը հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում: Համանախագահները կոչ են անում անհապաղ սկսել բարձր մակարդակով խորհրդակցություններ: Հատուկ ուզում եմ նշել, որ ՀՀ-ն երբեք չի խուսափել հանդիպումներից, բայց որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան, նախ պետք է ստեղծել պայմաններ և ձևակերպել հստակ օրակարգ: Ադրբեջանն իր ռազմատենչ, ապակառուցողական հայտարարություններով ու դիրքորոշումներով խոչընդոտում է նման մթնոլորտի ձևավորման հետ»:

Այվազյանը հավելեց՝ ուժեղ համանախագահությունը կարող է նպաստել այդ վստահության մթնոլորտի ձևավորմանը:

Խոսելով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցի մասին, նախարարը նշեց, որ ՀՀ-ն պատրաստ է ընդունել համանախագահների՝ տարածաշրջանային այցերի հաստատված պրակտիկայի շրջանակներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել