Կրեմլը նշել է Դոնբասում իրավիճակի ապաէսկալացման միակ պայմանը |tert.am|
15:52 - 14 ապրիլի, 2021

Կրեմլը նշել է Դոնբասում իրավիճակի ապաէսկալացման միակ պայմանը |tert.am|

tert.am: Դոնբասում ապաէսկալացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ուկրաինական բանակը հրաժարվի զինված գործողություններից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է radiosputnik.ria.ru-ն։

«Ապաէսկալացում կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ Ուկրաինայի զինված ուժերը հրաժարվեն զինված գործողություններից»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

«Կրեմլում մտավախություն կա, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ կսկսվի։ Եվ եթե մեր սահմանների մոտ վերսկսվի քաղաքացիական պատերազմը և լայնածավալ ռազմական գործողությունները, դա սպառնալիք կհանդիսանա Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար»,- հավելել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել