Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները բացեցին Շիրակի մարզպետարանի մուտքը |armtimes.com|
15:19 - 14 ապրիլի, 2021

Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները բացեցին Շիրակի մարզպետարանի մուտքը |armtimes.com|

armtimes.com: Շիրակի մարզպետարանի արգելափակումը վերացվեց: Գերեվարված զինծառայողների ծնողները բացեցին մուտքն ու աստիճանաբար հեռանում են կառույցից: Նշենք, որ մարզպետարանի դուռը ծնողները բացեցին ուժային կառույցի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո:

Թե ինչ պայմանավորվածությամբ գնացին այդ քայլին, չեն մանրամասնում:

Երեկ ժամը 14:00-ից մինչ այս պահը Շիրակի մարզպետարանի մուտքը շարունակում էին փակ պահել Շիրակի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք գիշերը դուռը բացել էին և կառույցի տղամարդ աշխատակիցներին ևս թույլ են տվել, որ դուրս գան շենքից: Կանանց համար դուռն ավելի վաղ էին բացել:

Իսկ ծնողները գիշերել էին մարզպետարանում: Նրանք պահանջում էին, որ վարչապետը գա Գյումրի և պատասխանի, թե երբ են վերադարձվելու իրենց որդիները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել