Համոզված եմ՝ ունենալու ենք իրապես անկախ դատական համակարգ. Փաշինյան |1lurer.am|
13:58 - 14 ապրիլի, 2021

Համոզված եմ՝ ունենալու ենք իրապես անկախ դատական համակարգ. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարին:

Փաշինյանը ներկայացրեց՝ նախորդ տարի սեպտեմբերին դատախազությունում ստեղծվեց համապատասխան ստորաբաժանում, իսկ վերջերս համակարգ ընդունվեցին դատավորներ, որոնք զբաղվելու են ապօրինի գույքի բռնագանձման պրոֆեսիոնալ գործերով:

«Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը մեկ-երկու ամսվա ընթացքում կսկսի լիարժեք աշխատել: Թե պրակտիկայում ինչպիսի՛ դրսևորումներ մենք կունենանք՝ ցույց կտա ժամանակը: Մենք ասում ենք՝ ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտ, բայց մենք ուզում ենք, որ այդ պրոցեսն իրականացնի ոչ թե կառավարության համար վերահսկելի կամ խամաճիկային դատական համակարգ, այլ անկախ դատական համակարգ: Իհարկե այդ ընթացքում, տեսնում եք՝ մենք շատ բարդությունների ենք հանդիպում, բայց եթե իդեալիդ հետևից գնում ես, չպետք է կանգնել կես ճանապարհին»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ համոզված է՝ այս գործընթացի վերջում ունենալու ենք իրապես անկախ դատական համակարգ, որտեղ կայացված բոլոր վճիռներն ընդունվում են ի գիտություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել