Բաքվում հանդիպում են Ադրբեջանի և Բելառուսի նախագահները |azatutyun.am|
12:25 - 14 ապրիլի, 2021

Բաքվում հանդիպում են Ադրբեջանի և Բելառուսի նախագահները |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, օրակարգում են երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու առևտրական հարաբերություններին վերաբերող հարցեր։

Լուկաշենկոյի հետ Բաքու ժամանած պաշտոնյաներից մեկը՝ քաղաքաշինության նախարար Ռուսլան Պարխամովիչն արդեն հայտարարել է, թե Մինսկը պատրաստակամ է աջակցել Ադրբեջանին Ղարաբաղի վերականգնման հարցում։

Բելառուսը նաև Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից է: 2018 թվականին Մինսկը Բաքվին է վաճառել "Полонез" տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, անցած տարի էլ կողմերը նոր պայմանագիր էին կնքել՝ համագործակցությունն ընդարձակելու և սպառազենի, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել