Անհեթեթություն է, թե ես եմ ասել՝ «Լելե Թեփեն» գրավեք․ Նիկոլ Փաշինյան |tert.am|
12:18 - 14 ապրիլի, 2021

Անհեթեթություն է, թե ես եմ ասել՝ «Լելե Թեփեն» գրավեք․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Ասում են՝ Սերժ Սարգսյանը «Լելե Թեփեն» հանձնել է, ես ասել եմ՝ գնացեք գրավեք, և այդ համատեքստում 700 զոհ է եղել, կատարյալ անհեթեթություն է։ Այս մասին ԱԺ-ում, Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2020թ․ տարեկան զեկույցի ներկայացմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ պատերազմի ընթացքում եղած թերությունների վերաբերյալ հարցին։

Անդրադառնալով «Լելե Թեփե»-ին՝ Փաշինյանն ասաց․ «Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ, և որոշումը կայացրել է գեներալ, ընդ որում՝ այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել են։ Այո, ես խոսակցության մի հատվածին ներկա եմ եղել, քննարկման մոդերացիա եմ արել և սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել, և ամենաբարձրաստիճանին եմ հարցրել՝ ինչ կարծիքի ես, ասել է՝ լավ միտք է»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել