Աշխարհի տարբեր կողմերի 14 քաղաքներում կիրականացվեն լուռ ակցիաներ՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
23:02 - 13 ապրիլի, 2021

Աշխարհի տարբեր կողմերի 14 քաղաքներում կիրականացվեն լուռ ակցիաներ՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով

Ապրիլի 15-ին աշխարհի տարբեր կողմերի 14 քաղաքներում մեր հայրենակիցներն իրականացնելու են լուռ ակցիաներ՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
 
«Համաշխարհային լուռ ակցիաները կազմակերպվում են հայ համայնքների կողմից: Ավելին իմանալու համար այցելեք հղմամբ՝ https://www.facebook.com/HayrenPartnersForHumanity/:

Եթե չեք կարող միանալ ֆիզիկապես, ապրիլի 15-ին օգտագործեք #FreeArmenianPOWs #FreeArmenianHostages հաշթեգները սոցիալական մեդիայում»,- ասված է հայտարարությունում:
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել