Պատվաստումներն իրականացվում են անվճար և կամավորության սկզբունքով. ԱՆ-ն իրազեկում է
18:28 - 13 ապրիլի, 2021

Պատվաստումներն իրականացվում են անվճար և կամավորության սկզբունքով. ԱՆ-ն իրազեկում է

COVID-19-ի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով կանխարգելում են հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը:
 
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ-ից, Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ի դեմ  պատվաստումներն առաջնահերթորեն իրականացվում են ռիսկի խմբերում:
 
Ռիսկի խմբերն են՝
 
• 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները.
• 65 և բարձր տարիքի անձինք.
• բուժաշխատողները.
• տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները.
• սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները:
 
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ անվճար և կամավորության սկզբունքով։
 
Շարունակեք հետևել կանխարգելիչ այլ միջոցառումներին՝ կրեք դիմակ, պահպանեք սոցիալական հեռավորություն, հետևեք ձեռքերի հիգիենային:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել