«Հիմնական ուժերը կենտրոնացած են Սև ծովի և Բալթյան տարածաշրջանում». Շոյգուն խոսել է ՌԴ սահմանների մոտ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի մասին |tert.am|
16:48 - 13 ապրիլի, 2021

«Հիմնական ուժերը կենտրոնացած են Սև ծովի և Բալթյան տարածաշրջանում». Շոյգուն խոսել է ՌԴ սահմանների մոտ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն զորքեր են տեղափոխում դեպի  եվրոպական Ռուսաստանի սահմաններ, նրանց հիմնական մարտական ներուժը Սևծովյան տարածաշրջանում և Բալթիկայում է: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այժմ ամերիկյան զորքերը Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքային մասերից Ատլանտյան օվկիանոսի վրայով տեղափոխվում են Եվրոպա: Եվրոպայում զորքերը շարժվում են դեպի Ռուսաստանի սահմաններ: Հիմնական ուժերը կենտրոնացած են Սև ծովի և Բալթյան տարածաշրջանում», -ասել է Շոյգուն Սևերոմորսկում կայացած խորհրդակցության ժամանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել