Շիրակցի գերիների հարազատները փակել են մարզպետարանի մուտքը |factor.am|
16:33 - 13 ապրիլի, 2021

Շիրակցի գերիների հարազատները փակել են մարզպետարանի մուտքը |factor.am|

factor.am: Արխիվային լուսանկար

Խծաբերդում ու Հին Թաղերում գերեվարված շիրակցիների հարազատները փակել են մարզպետարանի մուտքը։ Նրանք իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկություններ են ուզում իմանալ։

Բացի այդ, նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Ի դեպ, այսօր առավոտյան հարազատների հետ հանդիպել էր ՄԻՊ Արման Թաթոյանը։

Գերիների հարազատները գրեթե ամեն օր մարզպետարանում տարբեր հանդիպումներ են ունենում այդ հարցով։ Օրերս էլ իրենց զավակներին վերադարձնելու պահանջով հարազատները փակել էին Շիրակի մարզի ճանապարհները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել