Իրավիճակն արդարադատության հետ համատեղելի չէ. Բաղդասարյանը` Քոչարյանի գործով որոշման մասին |armenpress.am|
15:19 - 13 ապրիլի, 2021

Իրավիճակն արդարադատության հետ համատեղելի չէ. Բաղդասարյանը` Քոչարյանի գործով որոշման մասին |armenpress.am|

armenpress.am: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը մեղադրանքի կողմը նոր է ստացել, որոշման բովանդակությանը դեռ չեն հասցրել ծանոթանալ:

Ապրլի 13-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը` նշելով, սակայն, որ պաշտպանների հրապարակումներից մի քանի բանի ծանոթացել են:

«Փաստարկները՝ ինչ մենք էինք ասում, արդարադատության հետ համատեղելի չեն: Ինձ չեն համոզել: Ավելին՝ ես կարծում եմ՝ իրավիճակը, որ առաջացրել է այդ որոշումը կայացնելու արդյունքում, արդարադատության հետ համատեղելի չէ պարզ պատճառով. կիրառված նորմի՝ Սահմանադրության հետ անհամապատասխանության հետևանքով առաջացել է իրավիճակ, երբ անձի արարքում կա հանցակազմ, ու նա արդարացել է»,- ասաց Բաղդասարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել