tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորության մասին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հավատում ենք, որ հակամարտության էջը փակ է: Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի հետ հնարավոր խաղաղ համաձայնագրի մասին», - ասել է նա Բաքվում կայացած խորհրդաժողովում:

Ալիևը կարծում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում շարունակում է մնալ փխրուն:

«Իրավիճակը պատերազմից հետո դեռ փխրուն է: Հրադադարի ռեժիմը պահպանվում է, բայց չնայած դրան, մենք դեռ շատ հարցեր ունենք հետպատերազմյան զարգացման հետ կապված», - ասել է նա:

Շարունակությունը՝ tert.am-ում։