ԱՄՆ պետքարտուղարն ու Իտալիայի ԱԳ նախարարը վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը
11:23 - 13 ապրիլի, 2021

ԱՄՆ պետքարտուղարն ու Իտալիայի ԱԳ նախարարը վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

Երեկ Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինեքենի ու Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոյի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմանի ու միջազգային մի շարք խնդիրներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

Անդրադառնալով Ուկրաինային՝ երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց անվերապահ աջակցությունն Ուկրաինայի ինքնշխանությանն ու տարածքային ամբողջականությունը։ Նրանք ընդգծել են, որ Ռուսաստանը «պետք է դադարեցնի Ղրիմում ու Ուկրաինայի հետ սահմանին ռազմական տեխնիկայի և անձնակազմի կուտակումները», որոնք անվանել են «վտանգավոր»։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել