«Իմ քայլը» խմբակցությունը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը |1lurer.am|
11:13 - 13 ապրիլի, 2021

«Իմ քայլը» խմբակցությունը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը: Բունիաթյանի թեկնածությունը խորհրդարանին ներկայացրեց խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը:

«Պարոն Բունիաթյանը մասնագիտությամբ ճարտարագետ է: Վերջին աշխատանքը՝ 2019թ. մինչ օրս աշխատել է «Էներգի Գրուպ» ընկերությունում, որպես տեխնիկական տնօրեն: Քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, կուսակցական պատկանելիություն չունի»,- ասաց Թունյանը:

Լևոն Բունիաթյանը նշեց, որ խորհրդարանի կողմից ընտրվելու դեպքում իր փորձն ու գիտելիքները ներդնելու է ՀԾԿՀ իրավասության ներքո կարգավորվող գործընթացներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել