Լարսի ավտոճանապարհի ռուսական կողմում մոտ 400 բեռնատար ավտոմեքենա կա կուտակված
09:49 - 13 ապրիլի, 2021

Լարսի ավտոճանապարհի ռուսական կողմում մոտ 400 բեռնատար ավտոմեքենա կա կուտակված

ՀՀ տարածքում, եղանակով պայմանավորված, կան փակ ավտոճանապարհներ։  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել