ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսով վարակվածների թվի աճի մասին

 |armenpress.am|
18:30 - 12 ապրիլի, 2021

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսով վարակվածների թվի աճի մասին |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների, դրա պատճառով մահերի թիվը շարունակաբար աճում է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հունվարին և փետրվարին ողջ աշխարհում վեց շաբաթ շարունակ նկատվում էր կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազում: Հիմա արդեն յոթերորդ շաբաթն է՝ վարակվածների թիվն աճում է, և չորրորդ անընդմեջ շաբաթն է, որ աճում է մահացությունը»,- ասել է նա:

ԱՀԿ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ կորոնավիրուսը սովորական գրիպ չէ, իսկ փորձագետները դեռևս չգիտեն վիրուսի երկարաժամկետ հետևանքներն օրգանիզմի համար, ուստի անհրաժեշտ է շարունակել պահպանել անվտանգության միջոցառումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել