armenpress.am: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած և զոհված զինվորների ծնողներն Ազգային ժողովում հանդիպել են անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հետ: Նրանք հանդիպում են պատգամավորների հետ:

«Ծնողները ցանկանում են, որպեսզի այն սպայական կազմը, որոնք տարել են երեխաներին, հրահանգ են տվել, իրենք հարցաքննվեն և պատասխանատվության ենթարկվեն: Ծնողների ողջ պահանջը պատասխանատվության ենթարկելն է»,- ասաց Սոֆիա Հովսեփյանը: