Պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ, զինվորներին հանձնել գերատեսչական մեդալներ և պատվոգրեր
17:36 - 12 ապրիլի, 2021

Պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ, զինվորներին հանձնել գերատեսչական մեդալներ և պատվոգրեր

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած ժամկետային զինծառայողների առողջական վիճակով, մաղթել շուտափույթ ապաքինում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոսպիտալում բուժվող զինծառայողներին պատերազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և կատարած սխրանքների համար, հանձնել գերատեսչական մեդալներ և պատվոգրեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել