Լավրովը Թուրքիային խորհուրդ է տվել չխրախուսել Ուկրաինայի ռազմատենչությունը |1lurer.am|
17:34 - 12 ապրիլի, 2021

Լավրովը Թուրքիային խորհուրդ է տվել չխրախուսել Ուկրաինայի ռազմատենչությունը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան խորհուրդ է տալիս բոլոր երկրներին, ներառյալ Թուրքիային, չխրախուսել Կիևի ռազմատենչությունը և լավ վերլուծել Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ТАСС-ը:

Լավրովը նաև շեշտել է, որ հեղինակության համար պայքարում Ուկրաինան ​​կարող է ընկնել անխոհեմ գործողությունների մեջ, որն իր հերթին վատ ավարտ կունենա: Նրա կարծիքով՝ Ուկրաինան պատերազմ է մղում սեփական ժողովրդի դեմ:

Շաբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Ստամբուլում մեկնարկել էին Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու բանակցությունները: Հանդիպման ընթացքում Թուրքիայի ղեկավարը նշել էր համագործակցության կարևորությունը և վերահաստատել երկրների ռազմավարական գործընկերությունը:

Երկու նախագահների միջև կնքված փաստաթղթում նշված է հետևյալը. «Վերահաստատվել է առանց նախապայմանների աջակցությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»:

Զելենսկու Ստամբուլ այցից առաջ Ուկրաինան պայմանավորվել էր Թուրքիայից «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ գնելու հարցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել