Ազգային ժողովում տեղի է ունեցել Անվտանգության ոլորտի ժողովրդավարական ազգային հարթակի փակ նիստ |armtimes.com|
17:27 - 12 ապրիլի, 2021

Ազգային ժողովում տեղի է ունեցել Անվտանգության ոլորտի ժողովրդավարական ազգային հարթակի փակ նիստ |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 12-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Անվտանգության ոլորտի ժողովրդավարական ազգային հարթակի փակ նիստ։ Նիստի ընթացքում քննարկվեցին 2020թ․ նոյեմբերի 9-10-ին ՀՀ Ազգային ժողովի և Կառավարության շենքերում, ՀՀ վարչապետի կեցավայրում տեղի ունեցած վայրագությունները, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի նկատմամբ կատարված մահափորձի վերաբերյալ հարցերը։

Քննարկմանը մասնակցել են ինչպես Ազգային ժողովի պատգամավորներ, այնպես էլ ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանությունից, ԱԱԾ-ից և քաղաքացիական հասարակությունից։

Նշվում է, որ ԱԱԾ և ոստիկանության ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով և մանրամասներ հայտնեցին վերոնշյալ գործերի շրջանակներում։

Հասարակական կազմակերպությունների անդամները հարցեր են ուղղել զեկուցողներին։ Հանդիպման ավարտին կողմերը համաձայնել են բացառապես օրենքի շրջանակներում հնարավորինս խթանել ուժային կառույցների ներգրավվածությունը՝ 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անխափան ընթացքը ապահովելու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել