Ռուսաստանը 40 հազարանոց զորք է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին ու ևս 40 հազարը՝ Ղրիմում
17:15 - 12 ապրիլի, 2021

Ռուսաստանը 40 հազարանոց զորք է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին ու ևս 40 հազարը՝ Ղրիմում

Ռուսաստանը 40 հազարանոց զորք է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին ու ևս 40 հազար՝ Ղրիմում։ Այս մասին այսօր, Reuters լրատվականին տված հարցազրույցում, հաղորդել է Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչ Յուլիա Մենդելը։։ Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցում է ուղարկել Վլադիմիր Պուտինին բանակցություններ վարելու համար, սակայն որևէ պատասխան դեռ չի ստացել։ 

Интерфакс-Украина-ին տրված հացազրույցում Յուլիա Մենդելը նշել է, որ հարցումն ուղարկվել է դեռևս մարտի 26-ին անմիջապես նրանից հետո, երբ ռուսական ուժերի գնդակոծոթյունի հետևանքով ուրկաինացի 4 զինծառայող է զոհվել Դոնեցկի շրջանում։ Մինչևդեռ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ «վերջին օրերին» Զելենսկու կողմից Պուտինի հետ բանակցություններ վարելու համար «որևէ հարցում» չի ստացվել։

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել