Մշակվում է պատերազմի հետևանքով վնաս կրած անձանց աջակցության ծրագիր. Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել
16:48 - 12 ապրիլի, 2021

Մշակվում է պատերազմի հետևանքով վնաս կրած անձանց աջակցության ծրագիր. Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու համար ՀՀ կառավարության հետ համատեղ մեկնարկելիք՝ պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելու ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել աջակցության տրամադրման սկզբունքների նախագիծը, որը ներառում է կորսված կամ վնասված անշարժ ու շարժական գույքի, շրջանառու միջոցների ու այգիների դիմաց տրվող պետական աջակցությունը:

Իր խոսքում նախագահ Հարությունյանը կարևորել է տվյալ միջոցառման նշանակությունը բնակիչների ֆինանսական հիմնախնդիրների լուծման և Արցախի տնտեսության վերականգնման հարցում: Նախագահի հանձնարարությամբ կստեղծվի պետական հանձնաժողով, որը և կմշակի աջակցության տրամադրման կարգն ու մեխանիզմները՝ կարճ ժամկետում սկսելով ֆինանսական հատկացումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել