tert.am: Ես չեմ պատկերացնում Հայաստանն առանց ատոմակայանի, որովհետև Հայաստանի էներգետիկ անվտանգությունը նշանակում է նաև տնտեսական և այլ անվտանգություն, դա շաղկապված են այդ կայանի իրողության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ադնդարադառնալով Հայաստանում ՌԴ-ի կողմից նոր ատոմակայանի կառուցմանը:

Մելքումյանը նշեց, որ 2013-2014 թվականին ջանքեր էին գործադրվում, որպեսզի Հայաստանում նոր ատոմակայան կառուցվի, սակայն չի հաջողվել, ֆինանսավորում չի գտնվել. «Արդյունքում եկել են եզրակացության՝ դիմել «Ռուսատոմ Սերվիս» կազմակերպությանը, որպեսզի տրամադրի 270 մլն դոլար միջպետական վարկ և 30 մլն դրամ դրամաշնորհ, որպեսզի էլեկտրաբլոկի ռեսուրսը 10 տարով երկարացվի, սակայն այդ աշխատանքներում առաջացել են խնդիրներ, մոտ 195 մլն դոլարը լրացնելուց հետո այն կարևորագույն ծախսերը, որ պետք է արվեին 80-90 մլն դոլարով, չի ստացվել ստանալ»:  

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց՝ բանակցություններում խնդիրներ են առաջացել և հայերը հրաժարվել են ու որոշել մեր բյուջեից ֆինասավորել: «Այսինքն այդ ոլորտում ոչ արդյունավետ կառավարման արդյունքում մենք պրոբլեմներ ունեցանք: Հիմա նոր ատոմակայանի գաղափար է առաջանում, որովհետև մինչև 2016-2026 թվականն է ժամանակը, հիմա հարցական է 2026-2031 թվականը կտա՞ն լիցենզիա, թե ոչ: Այսինքն, եթե 2026 թվականին լրանա, չգիտենք՝ մինչև 2031 թվականը ինչ կլինի, օրախնդիր է լինելու: Մենք որոշ ժամանակ հետո կանգնելու ենք նոր ատոմակայանի կառուցման խնդրի հետ»:

Հարցին, թե այս իշխանությունների պայմաններում կարո՞ղ է նոր ատոմակայանի ծրագիրը կյանքի կոչվել, Մելքումյանն ասաց. «Հաշվի առնելով, թե այս երեք տարիների ընթացքում ինչ են արել, ես շատ խիստ կասկածներ ունեմ, որ կարող է հաջողությամբ մի բան ստացվել, եթե լիներ երեք տարի առաջ, կլիներ»:

Դիտարկմանը՝ ռուական տարբեր շրջանակներից հարց է բարձրացվում, որ եթե Փաշինյանը խուսոմ է նոր ատոմակայանի կառուցման մասին խոսելուց, ապա պետք է նաև միութենական պետության հարցը բարձրացվեր, և հարցին՝ այդ երկուսը իրար հետ փոխկապակցվա՞ծ են, Մելքումյանը ընդգծեց, որ միութենական պետության խնդիրը ամբողջ ժողովուրդը պետք է որոշի և միայն հանրաքվեով պետք է լինի. «Ատոմակայանի տարածքում կան 40 տարում առաջացած ռադիոակտիվ թափոններ, այդ թափոնների վերաբերյալ տարբեր տեխնոլոգիաներ կիրառելը նորից միայն ռուսի հետ համագործակցելով պետքէ արվի»:

Անդրադառնալով գերիների խնդրին՝ Մելքումյանը նշեց, որ իրենց պատվիրակությունն ուրբաթ օրը մեկնում է Ստրասբուրգ և այնտեղ պետք է այդ հարցը բարձրացնեն: