Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 510 նոր դեպք
10:58 - 12 ապրիլի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 510 նոր դեպք

Ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 203327 դեպք, որոնցից 182836-ն` առողջացած, 3753-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15785 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 906177 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3461 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 510 նոր դեպք: Ունենք 873 առողջացած և 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 953 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել