Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տարաձայնությունները կարգավորելու համար. Էրդողան
 |news.am|
17:20 - 11 ապրիլի, 2021

Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տարաձայնությունները կարգավորելու համար. Էրդողան |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տարաձայնությունները կարգավորելու համար բանակցությունների միջոցով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նախօրեին Էրդողանը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որը գտնվել է Ստամբուլում պաշտոնական այցով: Դրանից մեկ օր առաջ Թուրքիայի առաջնորդը հեռախոսային բանակցություններ է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանում հանգիստ եւ խաղաղ ապագայի համար երկու երկրները (Ռուսաստանն ու Ուկրաինան) հնարավորինս արագ լուծեն իրենց տարաձայնությունները բանակցությունների եւ այլ խաղաղ միջոցներով: Այդ ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում»,-ասել է Էրդողանը Ստամբուլում իշխող կուսակցության երիտասարդական թեւի ակտիվիստների առջեւ ելույթ ունենալիս, որը հեռարձակվել է Թուրքիայի առաջնորդի թվիթերյան էջով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել