Կիպրոսում այգի է տնկվել արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին

 |armenpress.am|
16:45 - 10 ապրիլի, 2021

Կիպրոսում այգի է տնկվել արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին |armenpress.am|

armenpress.am: Արցախի դեմ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված հայերի հիշատակին Կիպրոսում փոքր այգի է տնկվել: Այս մասին հայտնում է Greek City Times-ը:

Նախաձեռնության հեղինակները կիպրական «Սոլիդարություն շարժում» կուսակցության անդամներն են՝   կուսակցության ղեկավար Էլենի Թեոխարիուսի գլխավորությամբ, ինչպես նաև Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապաչարալամբուսը: Այգում ծառերի տնկմանը մասնակցել են նաև Կիպրոսի հայկական համայնքի անդամները:

Արարողության մասին Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր  Թեոխարիուսը հայերեն գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել