Պետբյուջեից 5.135 մլրդ դրամ կտրամադրվի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման համար
13:41 - 10 ապրիլի, 2021

Պետբյուջեից 5.135 մլրդ դրամ կտրամադրվի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման համար

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման նպատակով պետական բյուջեից կհատկացվի 5.135 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը:

Կկառուցվի նոր մասնաշենք, կցակառույցների շնորհիվ կընդլայնվեն գործող մասնաշենքերը: Գործող մասնաշենքերը կհիմնանորոգվեն, կբարեկարգվի կենտրոնի ամբողջ տարածքը:

Կբացվի մանկական բաժանմունք: Կենտրոնը կունենա 425 ստացիոնար և 9-ը անհետաձգելի բուժօգնության մահճակալ:

Արդյունքում` ծառայությունների մակարդակը կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել