ՌԴ ԱԴԾ-ն խուզարկել է ռուս հետաքննող լրագրող Ռոման Անինի բնակարանը |hetq.am|
12:08 - 10 ապրիլի, 2021

ՌԴ ԱԴԾ-ն խուզարկել է ռուս հետաքննող լրագրող Ռոման Անինի բնակարանը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկել են Важные истории-ի գլխավոր խմբագիր և Новая газета-ի նախկին լրագրող Ռոման Անինի բնակարանը։ Այդ մասին նշվում է Важные истории-ի տելեգրամյան ալիքում։ Լուրը հաստատել է նաև Անինի փաստաբան Վասիլի Գրիշուկը։

Փաստաբանը նշել է, որ Անինի բնակարանում իրականացվում են քննչական գործողություններ։ Վերջինիս տվյալներով՝ խուզարկությունը կապված է մասնավոր կյանքի անձեռնամխելիության խախտման հետ, որն իրականացվել է անձի կողմից՝ իր ծառայողական դիրքն օգտագործելով (ՌԴ ՔՕ հոդված 137, մաս 2)։

Այս քրեական գործը հարուցվել էր դեռևս 2016 թվականի սեպտեմբերի 20-ին և վերսկսվել 2021 թվականի մարտի 24-ին։ Խուզարկության օրդերը ապրիլի 7-ին տվել է Մոսկվայի Բասմանի դատարանը։ Քննչական գործողություններից հետո, Մոսկվայի ժամանակով 00:03-ին, ավարտվել է խուզարկությունը, որից հետո Անինին ուղեկցել են Քննչական կոմիտե հարցաքննության։ Հետաքննող լրագրող Ռոման Անինի նկատմամբ իրականացվող գործողությունների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել OCCRP-ն (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը)։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել