Ռուսական ՄիԳ-31 կործանիչը Խաղաղ օվկիանոսի երկնքում «որսացել» է ամերիկյան հետախուզական ինքնաթիռը |tert.am|
11:47 - 10 ապրիլի, 2021

Ռուսական ՄիԳ-31 կործանիչը Խաղաղ օվկիանոսի երկնքում «որսացել» է ամերիկյան հետախուզական ինքնաթիռը |tert.am|

tert.am: Ռուսական ՄիԳ-31 կործանիչն օդ է բարձրացել Խաղաղ օվկիանոսի վրայով ամերիկյան ՌՍ-135 հետախուզական ինքնաթիռը «որսալու» համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Օդային թիրախը բացահայտելու և Ռուսաստանի պետական սահմանի խախտումը կանխելու համար օդ է բարձրացվել Արևելյան ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության ուժերին պատկանող ՄիԳ -31 կործանիչը», - ասված է ազգային պաշտպանության վերահսկման կենտրոնի հայտարարության մեջ:

Արտասահմանյան ռազմական ինքնաթիռի շրջադարձից հետո կործանիչի անձնակազմը վերադարձել է օդանավակայան:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ռուսական կործանիչի թռիչքն իրականացվել է միջազգային կանոններին համապատասխան, սահմանախախտում չի արձանագրվել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել