Պետիկ Մկրտչյանը նշանակվել է Ռուստամ Բադասյանի խորհրդական
22:58 - 09 ապրիլի, 2021

Պետիկ Մկրտչյանը նշանակվել է Ռուստամ Բադասյանի խորհրդական

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նոր նշանակում է կատարել նախարարությունում։ Հրամանում նշվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածով ու 9-րդ հոդվածի 10-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Պ. Մկրտչյանի դիմումը.

Հրամայում եմ

1. Պետիկ Վահանի Մկրտչյանին 2021 թվականի ապրիլի 5-ից նշանակել Արդարադատության նախարարի խորհրդական:

2. Աշխատավարձը սահմանել համաձայն հաստիքային ցուցակի»,- նշված է հրամանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել