ԳՇ պետը ասում է, որ գերիների և անհայտ կորածների հարցը իր իրավասությունների տակ չէ, որևէ լուծում չի կարող գտնել. ՊՆ-ում հանդիպմանը մասնակցած քաղաքացի
 |tert.am|
22:00 - 09 ապրիլի, 2021

ԳՇ պետը ասում է, որ գերիների և անհայտ կորածների հարցը իր իրավասությունների տակ չէ, որևէ լուծում չի կարող գտնել. ՊՆ-ում հանդիպմանը մասնակցած քաղաքացի |tert.am|

tert.am: Պաշտպանության նախարարություն ներս մտած ծնողները լրագրողների հետ զրույցում նշեցին՝ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, իսկ ՊՆ նախարարը անգամ ներկա չի եղել հանդիպմանը:

«Գլխավոր շտաբի պետը ասում է, որ տվյալ գործը իր իրավասությունների տակ չէ, որևէ հարցի լուծում չի կարող գտնել, ընդամենը այդքանը: Ակնկալիքներ չկան, տպավորությունը նույնն է, ինչ լրագրողներին դիմեմ այս հարցով, ինչ ԳՇ պետին: Ասում են՝ աշխատում ենք, աշխատում ենք, բայց չենք հասկանում՝ ինչի վրա»,- ասաց ՊՆ շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել