ermenihaber.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունական STAR TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է հույն-թուրքական հարաբերություններին և Արևելյան Միջերկրականի հարցին:

Միցոտակիսն նշել է, որ Հունաստանի կառավարությանը հաջողվել է Անկարա-Աթենք հարաբերությունները այլևս որոշիչ դարձնել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար: 

Նրա խոսքով՝ Անկարան Բրյուսելի հետ հարաբերություններից օգուտներ քաղել կարողանալու համար պետք է լարվածություն չստեղծի Հունաստանի և Կիպրոսի հետ: 

Հունաստանի վարչապետն ակնկալում է, որ Թուրքիան կհարգի ԵՄ-Թուրքիա համատեղ հռչակագիրը և կընդունի հունական կղզիներից վերադարձող փախստականներին:

Նա նաև հույս է հայտնել, որ հարևան երկրները հակված չեն լինի իրենց երկրներում առկա ներքին ճգնաժամերն բերեն Էգեյան և Միջերկրական ծովեր:  

Անդրադառնալով Թուրքիայի և Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» (ԼԱՀԿ) միջև 2019թ. կնքած ծովային սահմանազատման համաձայնագրին՝ Միցոտակիսն ասել է, որ այն  Հունաստանի համար առոչինչ է և ապօրինի, ինչպես նաև վնասում է Հունաստանի ազգային շահերին: