Ինչպիսի՞ Հայաստան է ուզում տեսնել Ռուսաստանը. Արմեն Սարգսյանը 2 տարբերակ է ներկայացրել |armeniasputnik.am|
16:39 - 09 ապրիլի, 2021

Ինչպիսի՞ Հայաստան է ուզում տեսնել Ռուսաստանը. Արմեն Սարգսյանը 2 տարբերակ է ներկայացրել |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան՝ ելնելով «առաքելություն երկուսի համար» բանաձևից:  Նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ նման առաքելություն կարող է դառնալ տարածաշրջանում, մեծ Եվրասիայում ու ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման համար պայմանների ստեղծումը: Նա հիշեցրեց, որ հայ և ռուս ժողովուրդներն անցել են հարյուրավոր պատմական փորձությունների միջով, ներառյալ երկու համաշխարհային պատերազմները, և այդ պատճառով առավել շահագրգռված են միջազգային հարաբերությունների նոր համակարգի կառուցման մեջ, որը կարող է համարժեք պատասխանել վերահաս մարտահրավերներին ու սպառնալիքներին:

«Ռուսաստանը մեծ միջուկային տերություն է՝ վաղեմի կայսերական ավանդույթներով, Հայաստանը փոքր հանրապետություն է, որը հսկայական ներուժ ունի։ Խոսքը Սփյուռքի մասին է, որը չափազանց լավ ինտեգրված է աշխարհի շատ երկրների՝ Սան Ֆրանցիսկոյից մինչև Կանբերա, հասարակական ու քաղաքական կյանքում։ Ասեմ ձեզ ավելին, աշխարհը մտնում է մի դարաշրջան, երբ առաջին պլան են մղվելու ցանցային պետությունները, և Հայաստանն այդպիսին դառնալու բոլոր հնարավորություններն ունի։ Ռուսաստանն իր հերթին պետք է կողմնորոշվի, թե ինչպիսի Հայաստան է ուզում տեսնել», - նշեց ՀՀ նախագահը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի ապագայի երկու սցենար կա։ Առաջինը թուլացած ու խիստ կախյալ երկիր է, որտեղ ընթանում է ազդեցության նեղ խմբերի, լիբերալների, ազգայնականների, արմատականների ու պոպուլիստների մշտական պայքարը, որոնք փնտրում են «ավագ եղբոր» հավանությունը: Երկրորդը ուժեղ Հայաստանն է, որն օգտագործում է իր ունեցած բոլոր ռեսուրսներն ու ներուժը՝ իր և իր դաշնակցի հեղինակությունն ամրապնդելու և երկու երկրների շահերն առաջ մղելու համար։

«Սակայն դա արդարացի է միայն այն դեպքում, եթե երկուսն էլ դաշնակցի շահերի պաշտպանությունն ընկալում են որպես սեփական շահերի պաշտպանություն։ Ինչպես նաև, եթե այդ հարաբերությունները հիմնված են վստահության ու կանխատեսելիության վրա», - նշեց Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել