Եթե ջանքեր ներդրվեին, հիմա մեր երեխաները վաղուց կգային․ գերու հայր |tert.am|
16:28 - 09 ապրիլի, 2021

Եթե ջանքեր ներդրվեին, հիմա մեր երեխաները վաղուց կգային․ գերու հայր |tert.am|

tert.am: Մնալու ենք այստեղ, տուն չենք գնալու, տուն գնանք, ինչ անենք։ Բացարձակապես ոչ մեկը չի ընդունել մեզ։ Պահանջում ենք մեր երեխաներին բերել։ Այս մասին ՊՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ շենքը շրջափակած քաղաքացիներից մեկը, ում որդին, ենթադրաբար, գերեվարված է։

Հարցին՝ գերիներին վերադարձնելու համար բավարար ջանքեր չե՞ն գործադրվում, քաղաքացին արձագանքեց՝ իհարկե՝ ոչ․ «Եթե ջանքեր ներդրվեին, հիմա մեր երեխաները վաղուց կգային։ Երեկ երկու ինքնաթիռ գնաց, երկուսն էլ դատարկ եկան, ինչն էր պատճառը»,-ասաց նա։

Քաղաքացու ներկայացմամբ՝ որդին 18 տարեկան է․ «1-1,5 ամիս ծառայած, հանել են դիրքեր, ոչ մեկը պատասխան չի տալիս դրա համար»,-նշեց նա։

Հարցին՝ ինչպես է ենթադրում, որ որդին գերի է, քաղաքացին արձագանքեց, թե իրեն զանգահարել են ադրբեջանական համարից ու ասել այդ մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել