Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է ԼՂ հարցը
 |24news.am|
19:35 - 08 ապրիլի, 2021

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է ԼՂ հարցը |24news.am|

24news.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Նախագահները շարունակել են ԼՂ հարցի շուրջ քննարկումները, անդրադարձել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացման հարցին:

Մասնավորապես, առարկայորեն դիտարկվել են տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության, խաղաղության ապահովման հարցերը, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

Միաժամանակ հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր ձևաչափերում շփումների ակտիվացման վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել