Դոնբասում ռազմական գործողությունների մեկնարկը կդառնա Ուկրաինայի «վերջի սկիզբը». Կրեմլի նեկայացուցիչ
 |tert.am|
20:06 - 08 ապրիլի, 2021

Դոնբասում ռազմական գործողությունների մեկնարկը կդառնա Ուկրաինայի «վերջի սկիզբը». Կրեմլի նեկայացուցիչ |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահի վարչակազմի փոխղեկավար Դմիտրի Կոզակը նախազգուշացրել է, որ ռազմական գործողությունների մեկնարկը Դոնբասում կդառնա Ուկրաինայի «վերջի սկիզբը»: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է ապրիլի 8-ին կայացած ասուլիսում:

Կոզակը չի բացառել նաև, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կկանգնի պաշտպանելու Դոնբասի բնակչությանը: Միևնույն ժամանակ պաշտոնյայի կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Դոնբաս պայմանավորված չէ տարածաշրջանում իրավիճակի սրմամբ:

Կրեմլի ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի հարավ-արևելքում առկա հակամարտությունը կարելի է կարգավորել մեկ տարվա ընթացքում, սակայն դրա համար պետք է «գործել հետևողականորեն և հավատարիմ մնալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել