Տեւական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, այդ թվում՝ որոշ լրատվական կայքերում, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր բարեկամին պաշտոնի է նշանակել։

Խոսքը 2018-19թթ․ դեռեւս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի տեղակալի օգնական, «Կոտայք» ՋՕԸ նախկին տնօրեն Պավել Ցուգունյանի մասին է, որն այժմ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ցուգունյանը նախկին մարզպետ-ներկա նախարարի կնոջ ազգականն է։

Infocom-ը դեռեւս պատերազմից առաջ էր հավաքագրել այն տեղեկությունները, որոնք փաստացի ցույց են տալիս, որ Ցուգունյանն իրապես բարեկամական կապ ունի Պետրոսյանի հետ, սակայն, պայմանավորված ռազմական դրությամբ ու հետպատերազմական իրավիճակով՝ հրապարակումը որոշ ժամանակով հետաձգեցինք։ 

Այսպես, մեր ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ Ցուգունյանը Ռոմանոս Պետրոսյանի կնոջ՝ Արմինե Պետրոսյանի քեռորդին է։

Թեեւ այս փաստը հնարավոր է եղել թաքցնել, սակայն սոցիալական ցանցերն ու պետական կառույցների պաշտոնական կայքերը հնարավորություն են տալիս գտնել պաշտոնյաների եւ այլ մարդկանց ազգակցական կապերը։

Արմինե Պետրոսյանի եւ Պավել Ցուգունյանի ազգակցական կապը

Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին մամուլում հրապարակում էր եղել այն մասին, որ Կոտայք ՋՕԸ-ում միջադեպ էր տեղի ունեցել, ըստ հրապարակման՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին էր ցանկացել նշանակել ՋՕԸ պետի պաշտոնակատար, սակայն գյուղացիները դիմադրել էին, ծեծկռտուք էր սկսվել։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՋՕԸ-ի նոր պետը՝ Գուրգեն Օսիպյանը, Ռոմանոս Պետրոսյանի ազգակիցն է, իսկ այդ պաշտոնում նրա նշանակմանը օգնել է Պետրոսյանի մեկ այլ բարեկամ՝ Պավել Ցուգունյանը։

Ռոմանոս Պետրոսյանն այս հրապարակման վերաբերյալ հերքման պահանջով էր հանդես եկել՝ հատ-հատ հերքելով դրանում տեղ գտած տեղեկությունները, սակայն Պավել Ցուգունյանի ու իր կապի մասին ոչինչ չէր գրել։

Իսկ Ցուգունյանի ու Պետրոսյանի կապն, ինչպես արդեն նշեցինք, անցնում է վերջինիս կնոջ բարեկամական օղակով։

Հայտարարատու պաշտոնատար անձնանց հայտարարագրերի ռեեստերից եւ Ֆեյսբուք սոցիալական ցանցից տեղեկանում ենք, որ Ռոմանոս Պետրոսյանի կինը Արմինե Ռոբերտի Պետրոսյանն է։

Արմինե Պետրոսյանի ու Պավել Ցուգունյանի կապը թեեւ առաջին հայացքից անհնար է նկատել, սակայն սոցցանցերը իրենց գործն անում են։ Արմինե Պետրոսյանն, օրինակ, կա Պավել Ցուգունյանի ֆեյսբուքյան ընկերների ցանկում, նա նաեւ հավանել է վերջինիս լուսանկրաներից մեկը, օրինակ։ Լուսանկարը հավանել է նաեւ Արմինե եւ Ռոմանոս Պետրոսյանների որդի Վանիկ Պետրոսյանը։

Нет описания.

Нет описания.

ՀՀ ընտրողների ռեգիստրից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Պավել Ցուգունյան անունով միայն մեկ քաղաքացի կա, որի հայրը, ըստ նույն տվյալների, Վլադիմիր Ցուգունյանն է:

Нет описания.

Нет описания.

Վլադիմիր Ցուգունյանի ֆեյսբուքյան ընկերների ցանկում են Ռոմանոս Պետրոսյանը, նրա կինը, նրանց որդին, եւ, իհարկե, Պավել Ցուգունյանը։ Եթե Պետրոսյանի՝ Վլադիմիր Ցուգունյանի ընկերներում լինելու հանգամանքը կարող է պայմանավորված լինել նախարարի՝ հանրային դեմք լինելու փաստով, ապա տիկնոջ եւ որդու պարագայում որոշակի կասկած կարող է առաջանալ։

Հայտարարագրերի ռեեստրից տեղեկանում ենք, որ Արմինե Պետրոսյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 10-ին։ ՀՀ ընտրողների ռեգիստրում Արմինե Պետրոսյան անուն-ազգանունով այս թվականին ծնված միայն մեկ քաղաքացի կա։ Ըստ այս համակարգի՝ նրա հետ համատեղ գրանցված այլ անձինք չեն բնակվում․ տիկին Պետրոսյանը գրանցված է Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի 6/2 236 հասցեում՝ միայնակ:

Нет описания.

Այն, որ նախարարի կինը ներկայանում է ամուսնու ազգանվամբ, դժվարացնում է Արմինե Պետրոսյանի ընտանիքի անդամների մասին տեղեկություն գտնելը։ Սակայն, ինչպես նշեցինք, նրա հայրանունը Ռոբերտ է։

Տիկին Պետրոսյանի եւ նրա որդու ֆեյսբուքյան ընկերների ցանկում կա Հայկ Ռոբերտի Հակոբյան անունով օգտատեր։ Վերջինիս քույրը՝ Անի Հակոբյանը, ֆեյսբուքում դարձյալ ընկեր է Վլադիմիր Ցուգունյանի եւ Ռոմանոս Պետրոսյանի որդու հետ։

Нет описания.

Անի Հակոբյանը ֆեյսբուքում ընկեր է նաեւ Արմինե եւ Ռոմանոս Պետրոսյանների հետ։ Բացի դրանից՝ Հայկ Ռոբերտի Հակոբյանի ֆեյսբուքյան էջում ամիսներ առաջ կային լուսանկարներ, որտեղ Հակոբյան քույր եւ եղբայրն ու Արմինե Պետրոսյանը միասին էին։ Այժմ, սակայն, Հայկ Պետրոսյանի էջից այդ նկարները կամ հեռացված են կամ միայն ընկերների համար են հասանելի։

Այդ նկարներից մեկում, որը ֆեյսբուք ներբեռնել էր Հայկ Ռոբերտի Հակոբյանը, պատկերված են Արմինե Պետրոսյանը, Անի Հակոբյանը եւ հենց ինքը` Հայկ Հակոբյանը:

Нет описания.

Սակայն եթե Հայկ Հակոբյանի էջի նկարն այս պահին անհասանելի է, ապա Անի Հակոբյանի էջում կա մեկ այլ լուսանկար՝ Արմինե Պետրոսյանի եւ Հայկ Հակոբյանի մասնակցությամբ, որը վերնագրված է «ընտանիք»։

Нет описания.

Վերոնշյալից արդեն իսկ կարելի է փաստել, որ Արմինե Պետրոսյանը փոխել է իր ազգանունը եւ գոնե սոցցանցերում փորձել է հնարավորինս ստվերում պահել իր կապը՝ հարազատների հետ։ Սակայն փաստերի համադրությամբ ակնհայտ է, որ Արմինե Պետրոսյանի հայրը Ռոբերտ Հակոբյանն է։

Ընտրողների ռեգիստրում փնտրելով Հայկ Ռոբերտի Հակոբյանին՝ հնարավոր եղավ պարզել, որ նրանց ընտանիքի գրանցման հասցեն Կոտայքի մարզի Աբովյան քաղաքն է: Նույն հասցեում Հայկ Հակոբյանի հետ համատեղ գրանցված է 3 քաղաքացի` Անի Ռոբերտի Հակոբյանը, Ռոբերտ Հայկազի Հակոբյանը եւ Սոնյա Ազատի Հակոբյանը։

Нет описания.

Արդեն պարզ է, որ Արմինե Պետրոսյանի հայրը Ռոբերտ Հայկազի Հակոբյանն է, իսկ Անի եւ Հայկ Հակոբյանները նրա քույր եւ եղբայրն են, իսկ ահա Սոնյա Ազատի Հակոբյանը Արմինե Պետրոսյանի մայրն է:

Ի՞նչ է հայտնի Պավել Ցուգունյանի մասին

Պավել Ցուգունյանը բնակվում է Աբովյան քաղաքում: Ինչպես արդեն նշել էինք՝ նրա հայրը Վլադիմիր Ցուգունյանն է: Ընտրողների ռեգիստրի միջոցով տեղեկանում ենք, որ Վլադիմիր Ցուգունյանի հոր անունը նույնպես Ազատ է, ինչպես Հակոբյան Սոնյայի հոր անունը: Հետեւաբար Հակոբյան Սոնյան եւ Ցուգունյան Վլադիմիրը քույր եւ եղբայր են:

Нет описания.

Ստացվում է, որ Վլադիմիր Ազատի Ցուգունյանը Ռոմանոս Պետրոսյանի կնոջ` Արմինե Պետրոսյանի մորեղբայրն է՝ քեռին, հետեւաբար Պավել Ցուգունյանը Արմինե Պետրոսյանի մորեղբոր որդին է:

Ինչպես է Պավել Ցուգունյանը դարձել Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար

«Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի» պաշտոնական կայքէջում տեղադրված կենսագրականից տեղեկանում ենք, որ Պավել Ցուգունյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել 2020 թվականի սեպտեմբերի 16-ին։ 

Սրանից հետո՝ արդեն 2021 թվականի փետրվարի 17-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարվել է մրցույթ, որը պետք է կայանար 2021 թվականի ապրիլի 6-ին։ Սակայն մարտի 3-ին մրցույթի գործընթացը դադարեցվել է։ Հայտարարության մեջ նշված է, որ նախատեսված մրցույթի գործընթացը դադարեցվել է՝ հիմք ընդունելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ «Հոդված 16. Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակելը եւ ազատելը․ 1. Գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն:»։

Մրցույթի դադարեցման վերաբերյալ «Հրապարակ» լրատվականին տված մեկնաբանությունում Պավել Ցուգունյանը նշել էր, որ կառավարությունը մրցույթի նոր կարգ է հաստատել, որով էլ պետք է անցկացվի մրցույթը։ Ցուգունյանի մեկնաբանությամբ՝ քանի որ այդ նոր կարգն ուժի մեջ չի մտել, մրցույթը դադարեցվել է։

Հետաքրքրական է, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի պաշտոնակատարի՝ պաշտոնից ազատման եւ տնօրեն նշանակելու մասին փաստաթուղթը հրապարակված է ՊՈԱԿ-ի ֆեյսբուքի էջում, իսկ ահա Պավել Ցուգունյանին տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին որեւէ փաստաթուղթ չկար։ Անտառային կոմիտեից Infocom-ը տեղեկացավ, որ Ցուգունյանին նշանակելու փաստաթուղթը հրապարակված չէ տեխնիկական պատճառներով, իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 9-ին արդեն տեղադրված կլինի կայքում։ Այսօր արդեն Ցուգունյանի նշանակման որոշումը հրապարակված է՝ հետին ամսաթվով։

Այսպիսով, չնայած Ռոմանոս Պետրոսյանն ու Պավել Ցուգունյանը անարձագանք են թողել կամ հերքել են շրջանառվող տեղեկությունները, որ իրենք բարեկամական կապ ունեն, այդուհանդերձ պաշտոնական եւ ոչ պաշտոնական բաց աղբյուրներից ստացած փաստերն այլ բան են խոսում։ Պավել Ցուգունյանը, որը կարճ ժամանակ առաջ Կոտայքի նախկին մարզպետ, այժմ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի տեղակալի օգնականն էր, հիմա՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քեռորդին է։ Ընդ որում՝ ե՛ւ Ցուգունյանը, ե՛ւ Պետրոսյանն ու իր կինը այս փաստը փորձել են ծածուկ պահել հանրությունից։

Նարեկ Մարտիրոսյան, Հայարփի Բաղդասարյան