ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները հայտարարություն են ստորագրել ուղղված համագործակցության զարգացմանը
15:55 - 08 ապրիլի, 2021

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները հայտարարություն են ստորագրել ուղղված համագործակցության զարգացմանը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Խաչատրյանը գրել է, որ հայտարարությունն ուղղված է դատախազների որակավորման բարձրացմանը և բազմաթիվ ուղղություններով գործընկերության ամրապնդմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել