Արցախի հյուրանոցներում ազատ սենյակ չկա. արցախցիներին բնակեցնելու գործընթացն առայժմ դադարեցվում է
15:49 - 08 ապրիլի, 2021

Արցախի հյուրանոցներում ազատ սենյակ չկա. արցախցիներին բնակեցնելու գործընթացն առայժմ դադարեցվում է

Պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի քաղաքացիներին 2020 թվականի նոյեմբեր ամսից սկսած ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բնակեցնում է Ստեփանակերտի և ԱՀ շրջանների հյուրանոցներում և հյուրատներում: Այս մասին հաղորդում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

«Մինչ այսօր Արցախի Հանրապետությունում գտնվող հյուրանոցներում և հյուրատներում բնակեցվել են մոտ 1200 քաղաքացի:

Հյուրանոցներում քաղաքացիները բնակեցվում են ըստ առաջնահերթության (հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներ, զոհվածների ընտանիքներ, զինծառայողների ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ):

Այս պահին քաղաքացիներին բնակեցնելու գործընթացը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ հյուրանոցներում ազատ սենյակներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել