Եթե Հայաստանը դրական արձագանքի, Հրվ. Կովկասը կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան. Չավուշօղլու |tert.am|
14:02 - 08 ապրիլի, 2021

Եթե Հայաստանը դրական արձագանքի, Հրվ. Կովկասը կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Քուվեյթի իր գործընկեր շեյխ Ահմեդ Նասիր Մոհամեդ աս Սաբահի հետ հանդիպման ժամանակ խոսել է Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:

«Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում բարեկեցություն ապահովելուն զուգահեռ` մենք հնարավորություն ունենք իրականացնել կարևոր նախագծեր և կարգավորել հարաբերությունները: Եթե Հայաստանը դրան դրական արձագանքի, ապա Հարավային Կովկասը հետագայում կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան»,-հայտարարել է Չավուշօղլուն:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել