Այս տարվա նոյեմբերից մոտ 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան. վարչապետ
 |armtimes.com|
12:50 - 08 ապրիլի, 2021

Այս տարվա նոյեմբերից մոտ 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց, թե ինչ ֆունդամենտալ փոփոխություններ են տեղի ունեցել՝ կրթության եւ գիտության ոլորտում:

«Ընդունվել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, ընդունվել է հանրակրթության չափորոշիչը, առաջիկայում կընդունվի նախակրթության չափորոշիչը, դեռեւս 2019 թվականից բյուջեից հավելյալ միջոցներ տրամադրեցինք գիտության ոլորտին եւ ձեռք բերվեց շոշափելի քանակով լաբորատոր տեխնիկա եւ սարքավորումներ: Այս շարքում ես առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որն արդեն մտնում է գործնական փուլ, ինչը նշանակում է, որ մենք մեր հանրակրթության համակարգում մի շատ կարեւոր գործոն ենք ներմուծելու: Այն է՝ անընդհատ սեփական որակավորումը բարձրացնելու միջոցով ուսուցիչները կարող են իրենց աշխատավարձը բարձրացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ այս տարվա նոյեմբերից նախնական հաշվարկներով մոտ 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան։

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն էլ հավելեց, որ մեծ թվով դպրոցներ, մանկապարտեզներ են վերանորոգվել այս ընթացքում. «Վերջին երեք տարում բացվել է 60 նախակրթարան։ Այս տարի 8 ամբողջությամբ նորոգված, վերակառուցված ավագ դպրոց է շահագործման հանձնվելու։ Բացի այդ շինարարություն ենք սկսել մոդուլային դպրոցների եւ հուսով եմ, որ դրանք նույնպես շահագործման կհանձնվեն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել