Գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումը լինելու է շարունակական. վարչապետ |armenpress.am|
12:15 - 08 ապրիլի, 2021

Գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումը լինելու է շարունակական. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում շատ երկար ժամանակ քննարկվում է գիտության ֆինանսավորման ավելացման թեման, որը կառավարության օրակարգում է եղել: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գիտության ոլորտին լրացուցիչ 2,78 մլրդ դրամ հատկացնելու գործադիրի որոշմանը:

«Այս թեմայով տասնյակ քննարկումներ ենք ունեցել. քննարկման թեման հետևյալն է՝ որևէ տեղում գումար ավելացնելն ամենևին չի նշանակում, որ մենք կհասնենք բովանդակային արդյունքի: Շատ կարևոր է հավաստիանալ՝ այն ներդրումը, որ արվում է առաջինը համակարգի կողմից կարող է մարսվել, այսինքն` դրա համար կան համապատասխան հիմքեր ու մեխանիզմներ, երկրորդ, այդ ներդրումը կլինի նպատակային և ծառայում է գիտության զարգացմանը: Մենք փորձում ենք, որ սրանով նաև ինստիտուցիոնալ մեխանիզմներ գործարկվեն: Սա այս գործընթացի առաջին փուլն է, այն լինելու է շարունակական»,- ընդգծեց վարչապետը:

Կառավարությունն ապրիլի 8-ին վերաբաշխում կատարեց 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, ըստ որի՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները՝ 13 մլրդ 104 միլիոն 247 հազար դրամն ավելացրեց 2 միլիարդ 784 միլիոն 565 հազար դրամով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել