ԱՄՆ-ը «պատրաստ է վերացնել Իրանի հետ միջուկային համաձայնագրին հակասող պատժամիջոցները» |azatutyun.am|
11:17 - 08 ապրիլի, 2021

ԱՄՆ-ը «պատրաստ է վերացնել Իրանի հետ միջուկային համաձայնագրին հակասող պատժամիջոցները» |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների իշխանությունները չեն բացառում Թրամփի վարչակազմի կողմից Իրանի դեմ սահմանված այն պատժամիջոցների վերացումը, որոնք հակասում են 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի դրույթներին։ Այս մասին անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Երբ խոսքը պատժամիջոցների մասին է, ես միայն կարող եմ կրկնել նախկինում արված իմ այն պնդումը,ո ր մենք պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր քաղաքականությունը միջուկային համաձայնագրին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Դրանց թվում է նաև միջուկային համաձայնագրին չհամապատասխանող պատժամիջոցների վերացումը», - հայտարարում էր Նեդ Փրայսը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել