Մյանմայում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 600-ի

 |armenpress.am|
21:34 - 07 ապրիլի, 2021

Մյանմայում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 600-ի |armenpress.am|

armenpress.am: Մյանմայում բողոքի ակցիաների մասնակիցների և ուժայինների միջև բախումների հետևանքով փետրվարի 1-ից մինչ օրս զոհվել է 598 մարդ: Այս մասին նշվում է Մյանմայում քաղբանտարկյալների աջակցության ասոցիացիայի հրապարակած հաղորդագրության մեջ:

Ըստ ասոցիացիայի տվյալների՝ 2 հազար 847 մարդ բանտարկված է, 3 հազար 557-ին մեղադրանք է առաջադրվել: 481 անձի կալանավորելու որոշում կա:

Մյանմայի զինվորականությունը փետրվարի 1-ին հայտարարել էր երկրում մեկ տարով արտակարգ դրություն հայտարարելու մասին:Նրանք բացատրել էին որոշումը նրանով, որ 2020 թվականի նոյեմբերի ընտրությունների ժամանակ լայնածավալ խախտումներ են եղել:

Մյանմայի քաղաքացիները փետրվարի 1-ից բողոքի ակցիաներ են իրականացնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել