Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են երկու երկրների ԶՈՒ-երի միջև փոխգործակցության ամրապնդման հարցերը
 |tert.am|
21:08 - 07 ապրիլի, 2021

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են երկու երկրների ԶՈՒ-երի միջև փոխգործակցության ամրապնդման հարցերը |tert.am|

tert.am: Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը հետևել են 2 երկրների բանակների ավտոմատացված կառավարման համակարգերի համատեղ աշխատանքին: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալության ադրբեջանական ծառայությունը:

 «Շարունակվում են կապի զորքերի համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունները՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ: Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, որը առաքելության տարածք էր ժամանել ապրիլի 7-ին ՝ զորավարժությունների հերթական փուլին հետևելու համար, այցելել է դաշտային հրամանատարական կետեր, հետաքրքրվել է զորավարժությունների կազմակերպչական և ընթացիկ հարցերով: Պաշտպանության նախարարին ներկայացվել է մեր ստորաբաժանումների զինանոցում առկա ամենաժամանակակից մարտավարական և ռազմավարական հաղորդակցման սարքավորումները», - տեղեկացնում  է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Հասանովը կապվել է ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, հրետանային ուժերի և հատուկ նշանակության ջոկատների հրամանատարական կետերի հետ, ինչպես նաև ստուգել է կապի կայունությունն ու անխափանելիությունը:

Այնուհետև զորավարժությունների ընթացքում տեղակայված հրամանատարական կետում տեղի է ունեցել Զաքիր Հասանովի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի ուղիղ տեսակապի միջոցով հանդիպումը: Թուրքիայի և Ադրբեջանի կապի զորքերի համատեղ զորավարժությունները սկսվել են ապրիլի 6-ին և կավարտվեն ապրիլի 8-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել