tert.am: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը Դենիս Պուշիլինը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Դոնբասի շփման գծում իրավիճակի վատթարացման մասին, տեղեկացնում է vedomosti.ru լրատվականը։

Պուշիլինը նշել է, որ տարվա սկզբից ի վեր հարձակումների քանակը կրկնապատկվել է` համեմատած 2020 թվականի վերջին եռամսյակի:

«Շփման գծում առկա տեխնիկայի քանակը, անձնակազմը ցույց են տալիս, որ Ուկրաինան այժմ պատրաստ է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները»։

Միևնույն ժամանակ, Պուշիլինը նշել է, որ այժմ ընդհանուր մոբիլիզացիա իրականացնելու անհրաժեշտություն չկա՝ առկա մարտական ստորաբաժանումները բավարար են առաջադրանքներն ավարտին հասցնելու համար, ինչպես նաև խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի «մեծ պատերազմ» չսկսվի: